Ավտոմատ կերակրող սարք Sunsun AK-02-ը հեշտ է տեղադրել և գործածել:
- Ապահով ամրակով ամրանում է ակվարիումի պատին, ինչպես նաև այն կարող եք տեղադրել ակվարիումի կափարիչի վրա: Այն կարող է աշխատել մարտկոցներով, բացի հիմնական հոսանքի աղբյուրից միացնելուց:
- Sunsun AK-02 -ի հիմնական առավելությունն այն է, որ դուք կարող եք սահմանել կերակրման ժամանակը և կերակրման քանակը օրական մեկից երեք անգամ՝ կախված նրանից, թե ինչպիսի կեր եք օգտագործում (8 ժամ, 12 ժամ կամ 24 ժամ), դրա համար պարզապես անհրաժեշտ է ընտրել ցանկալի կոճակը:
- Սարքն հագեցած է ինչպես ավտոմատ, այնպես էլ “ձեռքով կերակրման” ռեժիմներով: Ցանկացած ժամանակ կարող եք անցնել “ձեռքով կերակրման” ռեժիմի:
- Ձեր հարմարության համար սարքի հավաքածուն ներառում է երկու տարբեր չափերի 250 մլ և 125 մլ տարողությամբ տարաներ կերի համար։
- Դուք կարող եք հեշտությամբ ընտրել համապատասխան տարան, հաշվի առնելով, թե որքան ժամանակ և որքան կեր պետք է այն ավտոմատ կերպով կերակրի: Տարաները պատրաստված են թափանցիկ պլաստմասսայից, այնպես որ դուք ստիպված չեք լինի ապամոնտաժել սարքը՝ տեսնելու համար, թե որքան կեր է մնացել, կամ օգտագործվել: