Օգտագործման պայմաններ

Ողջունում ենք Ձեզ մեր կայքում՝ www.gazanik.am։

«Օգտագործման պայմաններ» բաժնում ներկայացված են կետեր, որոնք կիրառվում են մեր կողմից www.gazanik.am հասցեով։ Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ բոլոր կետերին։ 

Գաղտնիություն և պատասխանատվություն․ 

Տվյալների գաղտնիության մասին խնդրում ենք ծանոթանալ հետևյալ բաժնում՝ www.gazanik.am/secure , որտեղից կարող եք հստակ տեղեկություն ստանալ մեր կողմից տվյալների խիստ գաղտնիության պահպանման մասին։

«Գազանիկ» խանութ սրահը կրում է կայքում առաջարկվող բոլոր ապրանքների որակի պատասխանատվությունը։ Առաքիչի ներկայությամբ պատվիրատուն առաքանին ստուգում է։ Այնուհետև պատվիրատուի կողմից առաքանին ընդունելու և առաքիչի հեռանալու գործընթացից հետո «Գազանիկ» խանութ սրահը չի կրում ապրանքի որակի պատասխանատվություն։ Այդ պահից սկսած ապրանքը գտնվում է պատվիրատուի տնօրինության տակ, որի հետևանքով մենք չենք կրում պատասխանատվություն։ 

 

Հեղինակային իրավունք․ 

www.gazanik.am կայքում ներկայացվող որոշ տեղեկատվություն՝ ներառյալ կայքի արտաքին տեսք,  տեքստեր, լոգոտիպ համարվում է «Գազանիկ» խանութ սրահի բացառիկ սեփականություն, հետևաբար որևէ այլ կողմից օգտագործումը համարվում է մտավոր սեփականության խախտում։ Կայքում  ներկայացվող լուսանկարների և նկարների որոշակի քանակը հանդիսանում է  «Գազանիկ» խանութ սրահի բացառիկ սեփականություն, մնացած այլ քանակը վերցված է համացանցից։ Այն նկարները և լուսանկարները, որոնք վերցված են համացանցից ենթակա են օգտագործման այլոց կողմից, սակայն «Գազանիկ» խանութ սրահի սեփականություն հանդիսացող նկարներն ու լուսանկարները ենթակա չեն օգտագործման այլոց կողմից, հետևաբար կայքից վերցված լուսանկարների և նկարների օգտագործման համար անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել «Գազանիկ» խանութ սրահի տնօրենության հետ։

Մենք իրավունք ունենք պահանջել հեռացնել մեր կայքին վերաբերվող ցանկացած հղում, տեղեկատվություն, եթե․

  • նախապես մեզ հետ պայմանավորվածություն ձեռք չեք բերել
  • տեղեկատվությունը չի համապատասխանում մեր ընկերության գաղափարախոսությանը
  • մեր կողմից համարվում է անվստահելի աղբյուր
  • էջի բովանդակությունը ըստ մեր տվյալների խաբեություն է պարունակում

Կայքում ներառված տեղեկատվություն․

Կայքում ներառված տեղեկատվությունն ամբողջությամբ համապատսխանում է մեր ընկերության գաղափարախոսությանը։ Մենք պատասխանատվություն չենք կարում այլ կայքում հայտնված տեղեկատվության համար, եթե նույնիսկ կա դեպի մեր կայքը հղում։ Անհրաժեշտության դեպքում այլ կայքերի սեփականատերերը մեր պահանջով պարտավոր են հեռացնել մեր կայքին վերաբերվող ինֆորմացիան և/կամ հղումը։ 

Կայքում ներառված տեղեկատվությունը կամ հղումները, որոնք կարող են համարվել որևէ այլ կողմի համար զրպարտիչ կամ քրեական, ինչպես նաև, խաթարել կամ պաշտպանել որևէ երրորդ կողմի սեփականությունը կամ իրավունքները, չպետք է ներառվեն մեր կայքում։

Գրանցման պրոցեսը և Ձեր հաշիվը․

Մեր կայքից ամբողջական օգտվելու համար՝ ներառյալ գնումներ կատարելու համար, անհրաժեշտ է գրանցվել և ձեռք բերել հաշիվ (Կայքում որպես՝ «Ձեր հաշիվ»): Հաշիվ ձեռք բերելու համար անհրաժեշտ է որպեսզի գրանցվող անձը լինի 18 տարեկան կամ ավելի մեծ տարիքի։ 18 տարեկանից ցածր տարիքի անձի գրանցման դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում, սակայն բաց ենք ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ կայքում հաշիվ բացվելուն։ Ցանկացած պահի ցանկացած հաշիվ ենթակա է փոփոխության և նույնիսկ համակարգից հեռացման։ 

Գրանցումից հետո ապրանքի գնումները վերջնակետին հասցնելու համար անհրաժեշտ է նշվի վճարման վավեր տարբերակ։ Գրանցվող անձը պատասխանատու է իր հաշվի մուտքերի և ելքերի համար, և  կայքում իրականացվող ցանկացած գործողության համար։ Գրանցվելուց անձը համաձայնվում է կայքում ներկայացվող բոլոր պայմաններին և դրույթներին։

 

Սահմանափակումներ.

Սեփականության իրավունքի ողջ ուժով մենք թույլ չեն տալիս հանդես գալ մեր կայքի անունից, ինչպես նաև, թույլ չենք տալիս ձեռք բերել պայմանավորվածություններ կամ երաշխավորություններ մեր կայքի վերաբերյալ։

Լրացուցիչ մեկնաբանություն և այլ բովանդակություն․

Կարող եք կայքում կամ սոցիալական ցանցերում գրանցված մեր պաշտոնական էջերում թողնել մեկնաբանություն, ինչպես նաև,  կիսվել առաջարկներով, մեզնից գնված ապրանքների լուսանկարներով, բարձրաձայնել անհանգստացնող հարցեր, քանի դեռ այդ ներկայացվող բովանդակությունը չի համարվում անպարկեշտ , զրպարտող, գաղտնիություն պարունակող կամ որևէ երրորդ կողմի համար վնասակար չէ, ինչպես նաև, չի պարունակում քաղաքական նկատառումներ, «սպամ» հաղորդագրություններ։

 «Գազանիկ» խանութ սրահն իրավունք ունի տնօրինել կայքում գրանցվող անձանց տվյալները մարքեթինգային արշավների համար։ Կեղծ տեղեկատվությունը, կեղծ էլեկտրոնային հասցեները հայտնաբերելիս «Գազանիկ» խանութ սրահն իրավունք ունի խմբագրելու կամ ջնջելու կայքում առկա այդ կեղծ տվյալները։

www.gazanik.am կայքում բովանդակություն տրամադրելու դեպքում դուք «Գազանիկ» խանութ սրահին տալիս եք այդ բովանդակությունը օգտագործելու, փոփոխելու, հրապարակելու, թարգմանելու և տարածելու իրավասություն։