Տվյալների գաղտնիություն

Ձեր կողմից տրամադրվող և ավտոմատացման արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները մեր կողմից օգտագործվում են ապագայում ապրանքների և մատուցված ծառայությունների որակը բարձրացնելու համար։ 

1․1 Տվյալների տեսակները, որոնք մենք հավաքագրում ենք հաճախորդներից․

Ձեր կողմից տրամադրվող անձնական տեղեկատվությունը․ Առցանց ծառայություններից օգտվելու ընթացքում մենք ստանում և պահպանում ենք Ձեր կողմից տրամադրվող տվյալները։ Մեզ մոտ պահպանվում են Ձեր անուն, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, կայքում մուտքագրված Ձեր գաղտնաբառը, կրեդիտային քարտի տվյալները։ Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է ծառայությունն իրականցնելու համար, առանց այդ տվյալների հնարավոր է լիարժեք չկարողանաք օգտվել մեր առաջարկվող բոլոր ծառայություններից։ 

Ավտոմատացման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը․ Մեր կայքում կատարելով որոշակի գործողություններ՝ մենք ստանում և հավաքագրում ենք Ձեր կողմից կատարված յուրաքանչյուր քայլի մասին։ Մենք օգտագործում ենք հատուկ կարգավորումներ (cookies) և ինքնությունը ճանաչող համակարգեր։ Այլ աղբյուրներում մեր բովանդակությանն առնչվելու դեպքում ևս մենք ստանում ենք Ձեզնից տվյալներ։ 

Այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը․  Մենք հնարավոր է ստանանք Ձեր տվյալներն այլ աղբյուրներից, ինչպիսին է , օրինակ, առաքիչի օգնությամբ հասցեի փոփոխման տեղեկատվություն։ Նման տվյալները մեզ օգնում են հետագայում գնումներն ավելի հարմարավետ դարձնելու համար։  

1․2 «Իմ հաշիվ» բաժնում տվյալների անվտանգությունը

Մեզ համար մեր կայքում բոլոր գրանված հաճախորդների տվյալների գաղտնիությունն առաջնային է, որի համար կատարվում են անվտանգության որոշակի նկատառումներ․

Նկատառում 1․ Առաջնային դիտարկելով տեղեկատվության անվտանգությունը՝ մենք օգտվում ենք գաղտնիությունն ապահովող կարգավորումներից։ Առցանց գնումներ կատարելու ժամանակ վճարման քարտի տվյալների համար մենք ճշգրիտ և անխախտ կերպով հետևում  ենք վճարման քարտի չափորոշիչներին(PCI DSS)։

Նկատառում 2․ Մենք խոստորեն հետևում ենք կայքում մուտքի ֆայլերի կիրառման կանոններին, որոնց օգնությամբ միայն հաճախորդը կարող է մուտք գործել մեր կայք։ Բոլոր հոսթինգային ընկերությունները և նրանց ծառայության բաժնի աշխատակիցները հետևում են այս ընթացակարգին։ Մուտքի ֆայլերի կողմից ստացված տեղեկատվությունն իր մեջ ներառում է՝ որոնման համակարգի տեսակը, ինտերնետ ծառայության մատակարարը, IP Internet protocol-ը, IP հասցեն, օրը, ժամը, բոլոր սեղմումների քանակը: Տվայլների այս հավաքագրումը կապված չէ հաճախորդի անձնական տվյալների հետ։ Տվայլների այս տեղեկատվության հավաքագրման նպատակն է վերհանել կայքում հաճախորդների պահաջները և հետագայում օգտագործել ծառայությունների որակը բարձրացնելու համար։

Նկատառում 3․ Անվտանգության նկատառումներից ելնելով հնարավոր է երբեմն հայցենք Ձեր ինքությունը հաստատող փաստաթուղթ։ 

Նկատառում 4․ Մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում կայքում տեղադրված բաներների և այլ տեսակ գովազդների հետ առնչվելու դեպքում , մեր գործընկերները ստանում են Ձեր ինտերնետային հասցեները՝ IP հասցեները։ Այս տեխնոլոգիաների օգտագործման նպատակն է հասկանալ կատարված գովազդային արշավների արդյունավետությունը։ Անհրաժեշտ է ֆիքսել, որ երրորդ կողմի օգտագործված  հատուկ կարգավորումները (cookies) մեր կողմին հասանելի չեն և տնօրինելու սահմաններից դուրս են։ 

Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր կողմից նշվող ծածկագիրը շատ կարևոր է, հետևաբար այլ համակարգչից կամ բջջային հեռախոսից մուտք գործելու դեպքում և գործողությունները ավարտին հասցնելու դեպքում դո՛ւրս եկեք Ձեր հաշվից։ 

Ձեր կողմից նշված տեղեկությունները մեզ համար հույժ գաղտնի են և որևէ այլ երրորդ կողմին ենթակա չեն փոխանցման։ Գրանցվելով և օգտվելով  մեր կայքից՝ Դուք համաձայնվում եք գաղտնիության նկատառումների և պահանջների հետ։ 

Տվյալների գաղտնիության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու կամ վերոնշյալ ինֆորմացիայի մասին հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ (055) 555 735 հեռախոսահամարով։