Վերադարձ և Փոխհատուցում
Շնորհակալություն www.gazanik.am կայքից գնումներ կատարելու համար:
Եթե Դուք լիովին բավարարված չեք ձեր գնումներից, ապա մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք:
Վերադարձ․
Կախված վերադարձվող ապրանքի տեսակից գործում են ապրանքների վերադարձման հետևյալ պայմանները՝
- Ակվարիումային բնակիչներ և բույսեր. ենթակա են վերադարձի միայն ապրանքի առաքման պահին, երբ գնորդն առաքիչի ներկայությամբ ծանոթանում է առաքանուն և ցանկություն է հայտնում վերադարձնել գնումը՝ կայքում տեղադրված նկարների, նկարագրության հետ անհամապատասխանության դեպքում կամ այլ հանգամանքից ելնելով՝ հաճախորդի գնում կատարելու մտադրության փոփոխության դեպքում։
- բոլոր տեսակի սարքավորումներ, աքսեսուարներ, այլ իրեր. ապրանքները ենթակա են վերադարձի այն ստանալու պահից 14 օրացուցային օրվա ընթացքում: Վերադարձին իրավասու լինելու համար ապրանքը պետք է օգտագործված չլինի և գտնվի այն նույն վիճակում, ինչպես այն ստացել եք: Ապրանքը պետք է լինի բնօրինակ փաթեթավորմամբ և առկա լինի գնման անդորրագիր կամ ապացույց:
- կենդանիների սննդամթերք, դեղորայք, հավելումներ, թեսթեր․ առաքիչի ներկայությամբ պատվիրատուի կողմից առաքանին ստուգելուց և ընդունելուց հետո առաքանին վերադարձի ենթակա չէ։
Փոխհատուցում
Ապրանքը ստանալուն պես մենք կիրականացնենք զննում և անմիջապես կտեղեկացնենք դրա վերադարձման կարգավիճակի մասին: Եթե վերադարձը հաստատվի, մենք կկատարենք փոխհատուցում Ձեր քարտին, հաշվեհամարին կամ կանխիկ տարբերակով: Բանկային տարբերակով փոխհատուցում իրականացնելու դեպքում գումարի հասանելիության ժամկետները կարող են խիստ տարբեր լինել՝ կախված քարտը թողարկող բանկի/ֆինանսական հաստատության քաղաքականությունից:
Առաքում վերադարձի դեպքում
Դուք պարտավորվում եք վճարել ապրանքի վերադարձման ծախսերը: Առաքման ծախսերը չեն փոխհատուցվում: Ապրանքի վերադարձի դեպքում առաքման գինը հանվում է Ձեզ վերադարձվող գումարից: