AQUAYER Планария Стоп-ը ակվարիումում պլանարիաների դեմ էֆեկտիվ պայքարի
միջոց է: Եթե ակվարիումում շատ պլանարիաներ կան, ապա նրանք կարող են վնասել
նույնիսկ մեծահասակ ծովախեցգետիններին: Պատյանափոխությունից հետո, երբ ծովախեցգետինն անպաշտպան է, պլանարիանները սողում են շնչառական օրգանների մեջ, որից ծովախեցգետինը շնչահեղձությունից սատկում է։
- Պլանարիան եռանկյունաձև գլխով հարթ որդ է, որի վրա երևում են երկու սև աչք։
- Պլանարիանները ակվարիում են բերվում ամենից հաճախ ակվարիումային բույսերի կամ սննդի հետ:
- Պլանարիաները սնվում են սննդի և այլ կենսաբանական մնացորդներով: Ի տարբերություն ձկների, ծովախեցգետինները բավականին դանդաղ են ուտում իրենց կերի բաժինը, և սննդի մի մասը կարող է հայտնվել գրունտի մեջ՝ հասանելի դառնալով պլանարիաներին: Հետևաբար, ծովախեցգետիններով ակվարիումի մեջ պլանարների պոպուլյացիայի կտրուկ աճի ռիսկը բավականին բարձր է:
AQUAYER Планария Стоп-ի հիմնական առավելությունն այն է, որ հաբերում առկա ակտիվ բաղադրիչի չափաբաժինը ֆիքսված է:
- 1 դեղահաբը նախատեսված է ակվարիումի 20 լիտր ջրի համար: AQUAYER Планария Стоп-ը դանդաղորեն լուծվում է ակվարիումի ջրի մեջ և սկսում իր ազդեցությունը 3-5 օրվա ընթացքում:
Նախքան ակվարիումի մեջ լցնելը, անհրաժեշտ է պատրաստել լուծույթ.
1) Ճաշի գդալի մեջ դրեք անհրաժեշտ քանակությամբ հաբեր, թրջեք հաբերը մի փոքր ջրով և մեկ այլ գդալով սեղմելով մանրացրեք հաբերը, մինչև կստանաք սպիտակ խյուսանման զանգված։
2) Պատրաստի խառնուրդը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ (100-300մլ) և ակտիվորեն խառնեք մինչև վերածվի լուծույթի:
3) Պատրաստված լուծույթը հավասարաչափ տարածելով լցրեք ակվարիումի մեջ:
4) 3 օր հետո փոխեք ակվարիումի ջրի 25%-ը և ավելացրեք AQUAYER Планария Стоп-ը 1/4 չափաբաժնով: Ցանկալի է մեկ շաբաթ անց կրկնել ակվարիումի բուժումը՝ ձվերից նոր դուրս եկող երիտասարդ պլանարներին ոչնչացնելու համար:
- Ակտիվ բաղադրիչի ջրում լուծվելու և ազդեցության արագությունը կախված է ջրի կոշտությունից:
- Փափուկ ջրում AQUAYER Планария Стоп-ն ավելի արդյունավետ է պլանարիանների դեմ: 10º dH-ից բարձր ընդհանուր կոշտություն ունեցող ջրի մեջ դեղաչափը պետք է կրկնապատկել:
- Եթե ակվարիումում ապրում են ծովախեցգետիններ, որոնք ավելի նուրբ և պահանջկոտ են ջրի բաղադրության նկատմաբ, օրինակ՝ Caridina ընտանիքը, և ակվարիումում կան շատ պլանարիաներ, ապա խորհուրդ է տրվում ակվարիումը բուժել մի քանի փուլով՝ դեղաչափը բաժանելով 2-3 օրերի:
- Որքան փափուկ է ջուրը, և որքան շատ են պլանարիաները, այնքան ավելի ուշադիր պետք է վարվել Caridina ծովախեցգետիններով ակվարիումի հետ: