Pterophyllum scalare “Smoke Paraiba Angel” (Ангела Параиба)

3 500 AMD

Description

Pterophyllum scalare “Smoke Paraiba Angel” (Ангела Параиба)

• Կիսաագրեսիվ ցիխլիդ են․ հիմնականում խաղաղ են, բայց կարող են պաշտպանել տարածքը և զույգ կազմելու ժամանակ ագրեսիվ դառնալ։
• Մարմնի երկարությունը՝ մինչև 15 սմ (բարձրությունը լողակներով կարող է հասնել 20–25 սմ)։
• Ապրում են մինչև 8–10 տարի։
•Պետք է բարձր ակվարիում՝ ցանկալի է 100 լիտրից սկսած (մեկ զույգի համար ավելի լավ՝ 150–200 լ)։
•Սիրում են բույսերով, քարերով և թաքստոցներով ակվարիումներ։
•Պահել կարելի է խաղաղ ձկների հետ, բայց շատ փոքր ձկներին (օրինակ՝ մանր տետրաներ) կարող են ուտել։
•Ավելի լավ է պահել խմբով երիտասարդ տարիքում, հետո թողնել ձևավորված զույգերին։
•Ուժեղ հոսանք չեն սիրում, բայց ջուրը պետք է լինի մաքուր և լավ ֆիլտրացված։
•Սնունդ՝ բարձրորակ չոր կեր (գրանուլներ, փաթիլներ), սառեցված կամ կենդանի կեր՝ արտեմիա, բլադվորմ, դափնիա, երբեմն բուսական հավելումներով կեր։
💧 Ջրի պարամետրեր՝ T = 24–28°C, pH = 6.0–7.5, GH = 3–10°։